211652_close_icon
views-count14296 դիտում article-date 12:28 22-04-2017

Ջենիֆեր Լոպեսը միացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին աջակցողներին

Ամերիկյան շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին աջակցողներին։ Այդ մասին նա տեսաուղերձով հայտնել է Twitter-ի իր [url=https://twitter.com/JLo/status/855523444267646978]միկրոբլոգում[/url]։ «Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդու իրավունքների մասին, օգնենք փախստականներին ու երեխաներին։ Իմ անունը Ջենիֆեր Լոպես է և ես երդվում եմ պահել խոստումը՝ երբեք չմոռանալ»: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին տեղի է ունեցել «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Այն հայաստանյան մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 27-ից։

Նմանատիպ նյութեր