28998 դիտում
19:00 22-04-2017
Արտակարգ դեպք Վաղարշապատում. 60-ամյա տղամարդը, խմելով «Բ-58» տեսակի թթվային միացություն, հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում ՖՕՄ-ով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Շմավոնյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Դողս գյուղի բնակիչ՝ 60-ամյա Գուրգեն Գեղամյանն էր, ով նույն օրը, ժամը 09։00-ի սահմաններում, իրենց տանը դեռևս չպարզված հանգամանքներում խմել է «Բ-58» տեսակի թթվային միացություն։
Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ Գ. Գեղամյանը ի վիճակի չէ բացատրություն տալու։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 22-ին, գիշերը ժամը 02։10-ի սահմաններում Գ. Գեղամյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1826 դիտում
15:14 13-10-2014
Առաջին անգամ ջուր խմելով՝ երեխան իրեն կատարյալ երջանիկ է զգում. տեսանյութ
3539 դիտում
13:23 01-09-2017
Այստեղ ոսկի են որոնել... Տանձուտի հանքի թթվային ապարների դարավոր դրենաժը. ՀԲՃ
60541 դիտում
13:19 04-11-2017
Երևանում դպրոցի ուսուցչուհին ինքնասպանության փորձ է արել՝ խմելով մեծ քանակի դեղահաբեր