41578 դիտում
13:56 24-04-2017
Արտակարգ դեպք Արթիկում. ոստիկանները կանխել են 24-ամյա երիտասարդի ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի էստակադայից քաղաքացին փորձում է ցած նետվելով ինքնասպանություն գործել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Ադամյանի գլխավորությամբ։
Ոստիկաններին և փրկարարներին հաջողվել է տևական ժամանակ բանակցություններ վարել էստակադայի վտանգավոր եզրագիծն անցած Արթիկ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Պերճ Թամարյանի հետ, իսկ հետո արդեն ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետի և անչափահասների գործերով խմբի ավագ օպերլիազոր Դավթյանի գլխավորությամբ կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանությունը, ով տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Պ. Թամարյանը ծայրահեղ այդ քայլին դիմել էր՝ պատճառաբանելով, որ ընտանեկան խնդիրներ ունի։ Ըստ տեղեկությունների՝ նա տառապում է «սուր հոգեշարժական պսիխիոզ» հիվանդությամբ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցու[/color]մ. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
97445 դիտում
17:33 23-12-2021
Դանիել Իոաննիսյանն ու 4 պարեկներ «Հաղթանակ» կամրջի վրա կանխել են 32-ամյա երիտասարդի ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ