9729 դիտում
23:02 24-04-2017
Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված՝ Արցախում ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել
Այսօր՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, վաղ առավոտից հազարավոր քաղաքացիներ քայլում են դեպի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող` իրենց հարգանքի տուրքը մատուցելու` Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առավոտյան հուշահամալիր են այցելել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պետական այրեր և հյուրեր, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել նաև բարեխոսական Սրբոց նահատակաց և ոգեկոչման կարգ:
Նշենք նաև, որ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված` միջոցառումներ են անցկացվում նաև Արցախի բոլոր շրջաններում:
[url=http://artsakhpress.am/arm/news/65471/cexaspanutyan-anmex-zoheri-hishatakin-nvirvats-arcakhum-ogekochman-mijocarumner-en-anckacvum--lusankarner.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
7641 դիտում
15:53 24-04-2018
Արցախում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ են անցկացվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
733 դիտում
12:50 20-10-2024
ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. «ՀայաՔվե»
883 դիտում
12:37 20-10-2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
688 դիտում
12:24 20-10-2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը