211652_close_icon

Ռուսաստանում МиГ-31 է կործանվել

views-count2277 դիտում article-date 16:45 26-04-2017
Բուրյաթիայում դեռևս անհայտ հանգամանքներում МиГ-31 կործանիչ է վայր ընկել։ Այդ մասին, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, հաղորդել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ ասվում է. «Ապրիլի 26-ին Բուրյաթիայի Հանրապետության Տելեմբա շրջանի պոլիգոնում պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել МиГ-31 կործանիչը, որը պատկանում է Արևելյան ռազմական օկրուգին»։ Նախնական տվյալների համաձայն՝ օդաչուները կատապուլտով դուրս են թռել կործանիչից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նշված վայր է թռել որոնողափրկարարական ուղղաթիռ։

Նմանատիպ նյութեր