211652_close_icon
views-count16801 դիտում article-date 13:18 02-05-2017

ՌԴ-ում Էկվադորի դեսպանն այցելել է Հայաստանում էկվադորական բանան ներմուծող ԱրմԷկ Թրեյդինգ ընկերություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ապրիլի 28-ին ԱրմԷկ Թրեդինգ ՍՊԸ-ն իր գրասենյակում հյուրընկալեց ապրիլի 26-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանում Էկվադորի դեսպանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին դեսպան Խուլիո Պրադո Էսպինոսան, Վալերիա Կալդերոնը՝ Պրոէկվադոր առևտրային կազմակերպության ներկայացուցիչը, և Մարտա դե Մայո Լոպեսը՝ դեսպանի կինը: Այս մասին տեղեկանում ենք «Հայ-էկվդորական բարեկամություն» կազմակերպության [url=http://newsecuador.ec/one_news.php?id=6592]կայքից[/url]։ Ընկերության հիմնադիր տնօրեն Վարդան Հարությունյանը ողջունել է հարգարժան հյուրերին և շնորհավորել դեսպան Պրադոյին՝ Հայաստանում նույնպես հավատարմագրվելու, ինչպես նաև երկու երկրների միջև հիմք դրված հարաբերությունների կապակցությամբ: Դեսպանն էլ, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ հարաբերությունների պաշտոնականացումն ու ԱրմԷկ Թրեդինգ ընկերությունը, որը հենց խորհրդանշում է Հայաստանն ու Էկվադորը (Armenia- Ecuador), իրենց ուրույն դերը կունենան առևտրատնտեսական կապերն էլ ավելի զարգացնելու գործում կարևորելով Արմէկի գործունեությունը և երկու երկրները խորհրդանշող բրենդի ստեղծումը: Հանդիպման ընթացքում Վարդան Հարությունյանը հյուրերին ներկայացրել է արդեն իսկ շուկայում հայտնված բանանը, որը ներկրվում է անմիջապես Էկվադորից հայերեն պիտակավորմամբ, ArmEc լոգոտիպով, որն արդեն ներկրվում է Ղազախստան և հետագայում ներկրվելու է դեպի ԵԱՏՄ այլ երկրներ: Հանդիպման վերջում ընկերության հիմնադիր տնօրենը ներկայացրել է էկվադորական այլ ապրանքների՝ պալմայի յուղի, կակաոյի, ծովախեցգետնի, ինչպես նաև ծաղկի պահանջարկը Հայաստանում և ԵԱՏՄ-ում և դրա շուրջ ԱրմԷկ Թրեդինգ ՍՊԸ-ի տարած աշխատանքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր