5368 դիտում
13:28 04-05-2017
Կառավարությունը մտադիր է համապետական շաբաթօրյակ անցկացնել մայիսի 20-ին
Կառավարության նիստի ընթացքում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն արնդրադարձավ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելու, անկանոն թափված աղբի վերաբերյալ անհանդուրժող վերաբերմունք ձևավորելու, օրինազանցների նկատմամբ վարչարարությունը խստացնելու հարցերին։
«Մտածեք մայիսի 20-ը համապետական շաբաթօրյակ հայտարարելու մասին։ Այդ շաբաթօրյակը պետք է կազմակերպել, որ դա ձևական չլինի՝ համապատասխան տեխնիկա, շինարարական աղբի հանում և այլն»,- ասաց վարչապետը:
2017-ի ապրիլի 20-ին մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, հավանության են արժանացել այլ ծրագրեր։ Ուրվագծված որոշ գործառնությունները կանոնակարգելու նպատակով վարչապետը հանձնարարական տվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին մեկ ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ:
«Մենք փաստորեն առ այսօր նման մարմին չունենք։ Բացի այդ, «Մաքուր Հայաստան» ծրագիրը հսկողության տակ ենք դնում, պարբերաբար անդրադառնում ենք, թե ինչ ենք կատարել և ուր ենք հասել»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
2787 դիտում
13:19 08-09-2018
Հանրապետությունում մեկնարկել է համապետական շաբաթօրյակ
1483 դիտում
15:19 28-04-2022
Ապրիլի 30-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ․ Սանոսյան
3378 դիտում
13:52 06-02-2018
ՀՀ փաստաբանների պալատը պատրաստվում է մեկօրյա համապետական գործադուլ անցկացնել
Այս բաժնից
415 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
538 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
991 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը