2790 դիտում
13:19 08-09-2018
Հանրապետությունում մեկնարկել է համապետական շաբաթօրյակ
Հանրապետության ամբողջ տարածքում այսօր մեկնարկել են համապետական շաբաթօրյակի ակտիվ աշխատանքները։ Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցներ, մարզպետարաններ, համայնքնապետարաններ, հանրային և կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ և քաղաքացիներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։ Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։
Համապետական շաբաթօրյակի արդյունավետությունն ապահովելու նպատակով ՀՀ բոլոր մարզերի կողմից մշակվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանը` շաբաթօրյակի քարտեզներն ըստ համայնքների, մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաները, փակման ենթակա աղբանոցների փակման կազմակերպչական գործողությունները, որոնց կարող եք ծանոթանալ մարզպետարանների պաշտոնական կայքերում:
Նմանատիպ նյութեր
5368 դիտում
13:28 04-05-2017
Կառավարությունը մտադիր է համապետական շաբաթօրյակ անցկացնել մայիսի 20-ին
1483 դիտում
15:19 28-04-2022
Ապրիլի 30-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ․ Սանոսյան
2797 դիտում
13:23 31-03-2018
Մայրաքաղաքում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը
Այս բաժնից
415 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
541 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
991 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը