4085 դիտում
15:25 04-05-2017
Մեկնարկել է «Առցանց դասավանդման հմտությունների զարգացումը 21-րդ դարի լսարանի համար» երկօրյա աշխատաժողովը
Օտար լեզուների 25 դասավանդողներ, 5 ուսանողներ, 3 փորձագետներ կատարելագործում են իրենց հմտությունները ՏՀՏ-ների՝ լեզուների դասավանդման գործընթացում կիրառման ոլորտում: Մայիսի 4-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) մեկնարկեց «Առցանց դասավանդման հմտությունների զարգացումը 21-րդ դարի լսարանի համար» թեմայով երկօրյա աշխատաժողովը:
Այն անցկացնում են Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը: Բացման խոսքում ԵՊԼՀ ռեկտորի գլխավոր խորհրդական Հասմիկ Ափյանը վստահեցրեց, որ աշխատաժողովի ընթացքում ստացված գիտելիքները անհրաժեշտ են լեզուների ուսուցման գործընթացում. «21-րդ դարում ՏՀՏ-ների կիրառումը, մասնավորապես լեզուների դասավանդման ոլորտում, անհրաժեշտություն է: Ուստի վստահ ենք, որ ստացված գիտելիքներն անպայման դասավանդողները կօգտագործեն իրենց ամենօրյա մասնագիտական գործունեության ընթացքում»:
ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի ավագ մասնագետ Սյուզաննա Ղազարյանն էլ հատկապես կարևորեց այն, որ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը մշտապես նմանատիպ աշխատաժողովներ է անցկացնում և վստահեցրեց, որ դրանք կլինեն շարունակական:
Տեղեկացնենք, որ վերապատրաստումն անցկացնում են Եվրոպայի խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի փորձագետներ Սառա Հայսերը (Լոնդոնի Բաց համալսարան, Մեծ Բրիտանիա), Փոլին Էռնեստը (Օբյերտա դը Կատալունիայի համալսարան, Իսպանիա), Ալին Գերման Ռաթերֆորդը (Օտտավայի համալսարան, Կանադա): Աշխատաժողովի ընթացքում կանցկացվեն լեզուների դասավանդման մեջ ՏՀՏ-ների կիրառման թեմայով կլոր սեղան և պլենար քննարկումներ, խմբային աշխատանքեր, լավագույն փորձի ներկայացում, առցանց շնորհանդեսներ, ինքնազարգացման պլանի նախագծում: Մայիսի 5-ին՝ աշխատաժողովի ավարտին, մասնակիցները կստանան սերտիֆիկատներ:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
667 դիտում
13:41 13-05-2023
Տիրանայում մեկնարկել է Ալբանիա-Հայաստան երկօրյա աշխատաժողովը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»