211652_close_icon
views-count667 դիտում article-date 13:41 13-05-2023

Տիրանայում մեկնարկել է Ալբանիա-Հայաստան երկօրյա աշխատաժողովը

COVID-19-ի դեմ պատվաստումների բարելավման, երկրների փորձի փոխանակման նպատակով ԱՄՆ Հիվանդությունների վերասկման և կանխարգելման կենտրոնների նախաձեռնությամբ մեկնարկել է Ալբանիա-Հայաստան համատեղ երկօրյա աշխատաժողովը Տիրանայում (Ալբանիա):

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են COVID-19-ի դեմ պատվաստումների իրականացման առկա խնդիրները և մարտահրավերները, ռիսկի խմբերի շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավման ուղղությամբ առաջարկությունները, պահանջարկի բարձրացումը, պատվաստանյութերի անվտանգությունը, իմունիզացիայի տեղեկատվական համակարգերի բարելավումը։

Միաժանանակ ընդգծվել են COVID-19-ի դեմ պատվաստումը իմունականխարգելման և առողջապահական այլ ծառայություններում ինտեգրելու պլանները և ռազմավարությունները:

Նմանատիպ նյութեր