211652_close_icon
views-count10347 դիտում article-date 14:39 04-05-2017

Վարչապետն առաջարկում է բանկային տոկոսի սուբսիդավորման քաղաքականություն վարել. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսության գերակա ոլորտներում պետության կողմից վարկերի սուբսիդավորման նոր քաղաքականության վերաբերյալ հանձնարարական տվեց երեք նախարարի: «Կարծում ենք` ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի աջակցություն: Մասնավորապես, այդ ոլորտներում առաջարկում ենք մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի բանկային տոկոսի սուբսիդավորման նոր քաղաքականությունը: Նման քաղաքականությունը միտված է լինելու մեր կողմից գերակա ուղղություններ հայտարարված ոլորտներում արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողների աջակցմանն ու կայուն աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց վարչապետը: Հաշվի առնելով վերոնշյալը, վարչապետը տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում ԿԲ-ի և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նախատեսվող աջակցության տրամադրման սուբսիդավորման հստակ գործիքակազմ՝ ըստ գերակա ոլորտների։ «Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք սկսում, նման քննարկումներ կատարում ենք արդեն գյուղատնտեսության ոլորտում: Եթե վարկը վերցվում է գերակա նպատակով՝ 2 տարվա ընթացքում սուբսիդավորել այն։ Տարվա ընթացքում պետք է կանխատեսումներ անենք, որ 2018-ի բյուջեում համապատասխան միջոցներ հատկացնենք»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր