211652_close_icon
views-count3386 դիտում article-date 18:35 04-05-2017

Սանկտ Պետերբուրգում մեքենաները բախումից հետո մխրճվել են մարդկանց խմբի մեջ. կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 4-ին, Սանկտ Պետերբուրգի Մատրոսովի և Սամպսոնիևսկի պողոտաների խաչմերուկում բախվել են մեծ արագությամբ ընթացող 2 ավտոմեքենաներ: Այս մասին համացացում գրառումներ են կատարել ականատեսները: Ren.tv-ի փոխանցմամբ՝ մեքենաները բախումի հետևանքով դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտների համար նախատեսված վայրում, որտեղ այդ պահին մարդկանց խումբ է եղել: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտովթարի հետևանքով վրաերթի է ենթարկվել կին հետիոտնը, իսկ մեքենաներից մեկի վարորդը մարմնական վնասվածք է ստացել, ով հարվածի հետևանքով մեքենայից դուրս է շպրտվել մայթ: Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր