211652_close_icon
views-count7355 դիտում article-date 10:11 06-05-2017

Իրանք մինչև վերջ գործը կտանեն առաջ. Հակոբ Բեգլարյանը՝ իր շտաբում լրագրողի ծեծի գործի բացահայտման մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀԿ խմբակցության պատ­գամավոր Հակոբ Բեգլարյանը երեկ ներկայացել էր պատ­գամավորական մանդատ­ներ ստանալու արարողու­թյանը և նշել, որ անպայման աշխա­տելու են շատ լավ և ի շահ մեր երկրի։ «Անդրադառնալով դիտարկ­մանը, որ ընտրության օրը իր շտաբում աղմուկ էր բարձրա­ցել, լրագրողի էին ծեծել, սա­կայն գործը, ըստ էության, փակվում է, Բեգլարյանը նշել է. «Այդ գործով զբաղվում են իրավապահ մարմինները, ոչ մեկս խառնվելու, խանգարե­լու իրավունք չունենք: Իրանք մինչև վերջ գործը կտանեն առաջ: Հանրությունը կուրսի կլինի' ինչ եղավ, ոնց եղավ: Ես կողմնակից եմ արդարությանը, որ գործը բացահայտվի»,-ասել է Բեգլարյանը' հավելելով, որ ամեն դեպքում այդպիսի բան չի եղել: Իրենք ունեցել են 70-ից ավել շտաբ, որտեղ հարյու­րավոր մարդիկ են մտել- դուրս եկել, և ինքը ոչ մեկի համար պատասխանատու չէ: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր