211652_close_icon

ՆԱՏՕ-ն պետք է ցույց տա իր պատրաստվածությունը, բայց չխզի երկխոսությունը Մոսկվայի հետ. Ա. Մերկել

views-count2807 դիտում article-date 15:43 06-05-2017
ՆԱՏՕ-ն պետք է, մի կողմից, ցույց տա, որ պատրաստ է պաշտպանության, իսկ մյուս կողմից չխզի երկխոսության թելը Ռուսաստանի հետ։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր ամենշաբաթյա ուղերձում, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում։ «Կարծում եմ, որ մենք, օգտագործելով այդ երկակի մոտեցումը, ճիշտ ուղի ենք ընտրել։ Ինձ համար շատ կարևոր է՝ չկտրել երկխոսության թելը Ռուսաստանի հետ։ Եվ մենք այնպես ենք կազմակերպել, որպեսզի այսուհետ հետևողականություն լինի Ռուսաստան-ՆԱՏՕ արձանագրության պահպանման հարցում»,-ասել է կանցլերը։ Նա հիշեցրել է, որ արևելյան ու հարավային մասերում ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդման մասին որոշումն ընդունվել է և ամրագրվել է Ուելսում և Վարշավայում դաշինքի գագաթնաժողովում։

Նմանատիպ նյութեր