211652_close_icon
views-count12013 դիտում article-date 23:18 06-05-2017

Նկարիչների միությունը Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված ցուցահանդես է կազմակերպել

Մայիսի 5–ին Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում տեղի է ունեցել ԱՀ նկարիչների միության ցուցահանդեսը՝ նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված էր 15 հեղինակների 45 աշխատանքներ: Արցախի Հանրապետության նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանի խոսքով՝ նկարների մեծ մասը կոմպոզիցիոն աշխատանքներ են: «Հետաքրքրական է, որ հեղինակների աշխատանքներն իրենց թեմատիկայով և բովանդակությամբ մեկը մյուսից տարբերվում են, և դրանից ելնելով կարող ենք ասել, որ բոլորն արդեն կայացած նկարիչներ են: Ուրախալի է, որ ցուցահանդեսին մասնակցում են նաև երիտասարդ նկարիչներ, ովքեր ունեն ինքնուրույն ձեռագիր և խոստումնալից են»,- ասել է Հ. Գասպարյանը:

Նմանատիպ նյութեր