32520 դիտում
10:14 08-05-2017
ՀՀ վարչապետը, ԱԺ փոխնախագահը և Զորավար Մանվել Գրիգորյանն այցելեցին ազգային հերոս Վազգեն Սարգսյանի շիրիմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 8-ին, մայիսյան եռատոնի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երկրապահ կամավորական միության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը մեծ թվով ԵԿՄ-ականների և եռասերունդ երկրապահների հետ այցելեցին Եռաբլուր Զինվորական Պանթեոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Կարապետյանը, Է. Շարմազանովն ու ԵԿՄ նախագահը ծաղիկներ խոնարհեցին ՀՀ ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Զորավար Անդրանիկի շիրիմներին։
Օգտվելով առիթից՝ Զորավարը շնորհավորեց հայ ժողովրդին մայիսյան եռատոնի առթիվ և հայտնեց, որ առաջինը շնորհավորանքները ստացել է իր մարտական ընկեր Վազգենից, իսկ ինքն էլ առաջինը շնորհավորել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա մայրիկին։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 328+
328+