3582 դիտում
10:17 09-05-2017
Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների աճն առաջին եռամսյակում 50.5 մլն դոլարից հասել է մոտ 100 մլն-ի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարվա վերջերից և այս տարվա սկզբին մասնավոր տրանսֆերտների ցուցանիշներում, մեղմ ասած, տարօրինակ ու անհասկանալի փոփոխություններ են տեղի ունենում, որոնց պատճառները գոնե այս պահի դրությամբ դեռ ոչ մի պետական մարմին, մասնավորարպես Կենտրոնական բանկը չի մեկնաբանել:
Եվ ուրեմն, ինչ է տեղի ունենում: Տրանսֆերտների հոսքը Հայաստան ունի խիստ սեզոնային բնույթ: Կան ամիսներ, երբ դրանք կտրուկ նվազում են, կան ամիսներ, որ կտրուկ աճում են: Ուստի միտումները արձանագրելու համար անհրաժեշտ է համեմատել տվյալ ժամանակահատվածը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Մասնավոր տրանսֆերտների կտրուկ տատանումների վիճակագրությունն ու աշխարհագրությունը ինքնին հետաքրքիր են, իսկ պատճառները թերևս ջրի երես դուրս կգան հետագայում: Այսպես. այս տարվա աոաջին եռամսյակում Հայաստան եկած մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը (Հայաստանից նաև տրանսֆերտների արտահոսք կա, և զուտ ներհոսքը ընդհանուր ներհոսքի և արտահոսքի տարբերությունն է) կազմել է 129.4 միլիոն դոլար, որը մոտ 36 միլիոն դոլարով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը:
Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների աճը, մեղմ ասած, կտրուկ է՝ 50.5 միլիոնից այդ ցուցանիշը հասել է մոտ 100 միլիոնի, այսինքն՝ միանգամից կրկնապատկվել է: Սա աննախադեպ և տարօրինակ աճ է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
07:44 23-07-2015
Նավթի գների անկումը հանգեցնում է Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների նվազեցմանը. ՀԺ
10544 դիտում
22:56 09-04-2017
Իրանից և Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին եռամսյակում
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը