211652_close_icon
views-count4831 դիտում article-date 12:19 09-05-2017

Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները հարգանքի տուրք մատուցեցին հաղթանակներ կերտած զինվորների հիշատակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր՝ մայիսի 9-ին՝ Հայաստանի Հանրապետությունում նշվող Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, երթով շարժվել են Երևանի «Հաղթանակ» զբոսայգի՝ փառաբանելու հերոսաբար մարտնչած ու հաղթանակներ կերտած զինվորներին և հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին: Հարկադիր կատարողները Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի առթիվ ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին և անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր