3121 դիտում
13:39 09-05-2017
Բոլորս պարտք ունենք մեր ԶՈՒ նկատմամբ, որը վերադարձնել անհնար է. վարչապետը մասնակցել է Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շուշիի ազատագրման 25-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնը նշվել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու նպատակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վարչապետ Կարեն Կարապետյանն օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների, հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի:
Նրանք ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Այնուհետև կազմակերպվել է զինվորական շքերթ, որից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀՀ վարչապետը մասնակցել են վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին:
Կարեն Կարապետյանը շնորհավորել է բոլոր վետերաններին և ազատամարտիկներին տոնական օրվա առթիվ, նրանց մաղթել առողջություն:
«Պետության կառուցման ընթացքում յուրաքանչյուր հաղթանակ շատ կարևոր է: Ես՝ որպես քաղաքացիական անձ, այս պահին որպես ՀՀ վարչապետ, ցանկանում եմ արձանագրել, որ բոլորս՝ քաղաքացիական կյանքով ապրող մարդիկ, պարտք ունենք մեր զինված ուժերի նկատմամբ, որը վերադարձնել անհնար է: Առավելագույնն ինչ կարող ենք անել, պետք է մաքսիմալ հաջողենք տնտեսական ոլորտներում, որպեսզի կերտված հաղթանակներն արժանապատիվ տանենք առաջ»,- ընդգծել է վարչապետ Կարապետյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
16485 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»