211652_close_icon
views-count24542 դիտում article-date 14:39 09-05-2015

Մինչ Հաղթանակ զբոսայգում կսկսվեր տոնական միջոցառումը, պատգամավորներն ու պետական չինովնիկները միմյանց էին նկարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 9-ին,Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի հետ կապված Երևանի Մայր Հայաստան հուշահամալիր էին այցելել պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, պատերազմի վետերաններ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղ էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և այլ պաշտոնյաներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կսկսվեր շքերթը, պատգամավորներն ու կառավարության չինովնիկներն իրար հերթ չտալով՝ միմյանց էին նկարում: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ հուշահամալիրից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 208+
208+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր