211652_close_icon
views-count2837 դիտում article-date 09:52 10-05-2017

ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» Հանրապետականից. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները. Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանը և Լևոն Մկրտչյանը կմնան իրենց պաշտոններին: Սակայն սա դեռ բոլորը չէ: Ասում են, ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» «Հանրապետականից»: Ըստ այդմ, չի բացառվում, որ դաշնակցականները, իհարկե, ոչ նախարարի, բայց փոխնախարարի և մեկ մարզպետի պաշտոն ևս ստանան: Իսկ թե ում են ՀՅԴ-ում պատրաստվում առաջարկելու փոխնախարարի ու մարզպետի թեկնածու, առայժմ հայտնի չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր