211652_close_icon
views-count6167 դիտում article-date 10:44 10-05-2017

Գյումրու քաղաքապետը դիմել է դատարան և պահանջում է քաղաքացուց բռնագանձել 1.271.150 դրամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընկել է դատարանի դռնե­րը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 5-ին ՀՀ Շիրակի մարզկենտրոն Գյումրի համայնքի ղե­կավար Սամվել Բալասանյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասու­թյան դատարան և պահանջում է Հրաչ Ստեփանյանից բռնագանձել 1 միլիոն 271 հազար 150 դրամ: Չի բացառվում, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը դիմել է դատարան այն պատճառով, որ Հրաչ Ստեփանյանը չի կարողացել վճարել գույքահարկը: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ քաղա­քապետերը դատարանի միջոցով են փորձում քաղաքացիներից հետ ստա­նալ գումարները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր