211652_close_icon

Մեքսիկայում վիրահատել են աշխարհի ամենագեր՝ մոտ 600 կգ քաշով տղամարդուն

views-count4899 դիտում article-date 15:38 10-05-2017
Մեքսիկացի բժիշկները հաջողությամբ վիրահատել են աշխարհի ամենագեր տղամարդուն՝ Խուան Պեդրո Ֆրանկոյին, ով մի պահ կշռում էր 595 կգ։ Այդ մասին հաղորդում է France Press-ը։ Վիրաբույժները կատարել են ստամոքսի բիլիոպանկրեատային շունտավորում, ինչը պետք է օգնի նրան կրկնակի անգամ նվազեցնել քաշը։ Այդուհանդերձ, Խուան Ֆրանկոն ստիպված է եղել վիրահատությունից առաջ զգալի քաշ կորցնել, այլապես վիրահատական միջամտությունը նրա համար ողբերգական ավարտ կարող էր ունենալ։ Նրան դեռ սպասվում են վիրահատություններ, սակայն կսկսեն անել նոյեմբերից ոչ շուտ։

Նմանատիպ նյութեր