211652_close_icon
views-count2550 դիտում article-date 11:28 26-12-2015

Մեքսիկայում մահացել է աշխարհի ամենագեր տղամարդը

Անդրես Մորենո Սեպուլվեդան, ով համարվում էր Երկիր մոլորակի ամենագեր տղամարդը, սրտամկանի ինֆարկտից այսօր մահացել է Սյուդադ-Օբրեգոն քաղաքում, հաղորդում է Ria Novosti: Universal պորտալի փոխանցմամբ՝ 38-ամյա նախկին ոստիկանն իրեն վատ է զգացել, ինչից հետո նրան շտապ տեղափոխել են հիւվանդանոց, որտեղ էլ մահացել է: Դեռևս մի քանի ամիս առաջ Մորենոն կշռում էր 450 կգ: Ստամոքսի նեղացման վիրահատական միջամտությունից հետո նրան հաջողվել էր նիհարել 100 կգ-ով, սակայն առաջացած պերիտոնիտի պատճառով կրկին անհապաղ ենթարկվեց վիրահատության:

Նմանատիպ նյութեր