97042 դիտում
16:46 10-05-2017
Էջմիածնում 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հասակակից` 16-ամյա երեխաների. մեկին տեղափոխել են Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի 73 RR 888 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում՝ Երկրապահ Կամավորականների Միության Էջմիածնի տարածքային կառույցի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ հասակակիցներ՝ 16-ամյա Գայանե Մխիթարյանին և Ժաննա Հարությունյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի երեխաները տեղափոխվեն Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Սամվել Էվինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Խաչատրյանն ավտոմեքենան օրեր առաջ է գնել և Էջմիածնից մեկնում էր Երևան, որպեսզի ՃՈ-ից ստանար ավտոմեքենայի համարանիշները։
Վաղարշապատի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Գ. Մխիթարյանը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
30395 դիտում
15:03 19-07-2018
Վրաերթ Երևանում. ՊՆ 22-ամյա ծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հասակակից ուսուցչուհիների