211652_close_icon
views-count2800 դիտում article-date 15:38 12-05-2017

Ստամբուլում ֆոնդայի բորսայի տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել գյուլենական շարժման հետ կապ ունենալու կասկածանքով

Ստամբուլի ոստիկանությունը մի շարք ստուգումներ է անցկացրել այսօր Ստամբուլի ֆոնդային բորսայի աշխատակիցների բնակության վայրերում։ Ինչպես հաղորդել է Haberturk հեռուստաալիքը, ձերբակալվել է 57 մարդ, որոնց կասկածում են Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպությանը սատարելու մեջ։ Ռեյդերն անցկացվել են 70 հասցեներում, Ստամբուլի գլխավոր դատախազությունից տրվել է 102 մարդու ձերբակալման թույլտվություն։ Խուզարկումները շարունակվում են և չի բացառվում, որ ձերբակալվածների թիվը կավելանա։

Նմանատիպ նյութեր