19761 դիտում
13:55 12-05-2017
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. քաղաքացիների ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղեկ կանխել կրակի տարածումը ավտոմեքենայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Արթիկի հրշեջ-փրկարարները, վարորդը քաղաքացիների օգնությամբ մարել է Opel մակնիշի 20 ՏԼ 304 համարանիշի ավտոմեքենայի առջևի մասում առաջացած կրակը, որից հետո արդեն ժամանած հրշեջները կատարել են հովացման աշխատանքներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+