211652_close_icon
views-count2933 դիտում article-date 16:21 13-05-2017

ԶԼՄ-ներ. Դոնալդ Թրամփի հարկերի մասին հաշվետվություն պատրաստող ընկերությունը մասնաճյուղ ունի Ռուսաստանում

Morgan, Lewis & Bockius իրավաբանական ընկերությունը, որի աշխատակիցները փաստաթուղթ էին պատրաստել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հարկային վճարումների մասին, 2016 թվականին լոնդոնյան պարբերականներից մեկի կողմից ճանաչվել էր «Ռուսաստանի տարվա լավագույն իրավաբանական ընկերություն»։ Այդմասին հայտնել է ABC հեռուստաալիքը։ Ընկերության գործընկերներ Շերի Դիլլոնը և Ուիլյամ Նելսոնը 2005 թվականից աշխատում են որպես խորհրդատուներ Թրամփի ու նրա Trump Organization ընկերությունում։ Այս տարվա մարտին նրանք նամակ էին պատրաստել, որը հրապարակել էր Սպիտակ Տունը։ Ըստ հեռուստաալիքի՝փաստաթուղթը հերքում է, որ վերջին 10 տարիներին Թրամփի հարկային վճարումներում որևէ կա կա ՌԴ-ի հետ։ Նրա փաստաբանները նախօրեին հայտարարեցին, թե վերջին տասնամյակում որևէ եկամուտ չի ունեցել Թրամփը Ռուսաստանից, «մի քանի բացառություններով»։ Ըստ հեռուստաալիքի՝ Մոսկվայում գործող գրասենյակը մոտ 40 աշխատակից ունի։

Նմանատիպ նյութեր