103009 դիտում
13:39 15-05-2017
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի որոշմամբ ստեղծված ՃՈ հետախուզման հատուկ խումբը հերթական «գրոհն» է իրականացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 14-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, որոնց վարորդները, ովքեր հիմնականում եղել են 20-25 տարեկան երիտասարդներ, չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, իրենց մոտ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայականներ, մեքենաների վրա տեղադրել են գերձայնային ազդանշաններ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված գործողությունները Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ կատարել են վերջերս ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի որոշմամբ ստեղծված ճանապարհային ոստիկանության հետախուզման հատուկ խմբի ծառայողները։
ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությոնը և ցանկացած օրինախախտ վարորդ ենթարկվելու է վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/07/1066358/]հայտնել [/url]էինք, որ տևական ժամանակ էր՝ Վ. Գասպարյանի որոշմամբ ճանապարհային ոստիկանությունում ստեղծվել էր հետախուզման հատուկ խումբ:
Խմբի աշխատանքների հսկողությունը դրվել էր ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի վրա: Կարճ ժամանակում նոր ստեղծված խմբի ծառայողները Երևանում հայտնաբվերել էին 2 տասնյակից ավելի օրինախախտ վարորդների, որոնք հիմնականում ճանապարհային երթևեկության կանոնները խախտել էին ոչ տեսանելի վայրերում, կեսգիշերին, այսպես ասած՝ «թրև էին գալիս չղջիկի նման»՝ մտածելով, որ քաղաքի ծայրամասերում իրենց ճանապարհային ոստիկանները չեն հայտնաբերի, մինչդեռ երկար ժամանակ էր՝ ճանապարհային ոստիկաների օպերատիվ գործողությունների շնորհիվ այդ «վայ վարորդները», որոնց մեծ մասը հիմանականում պաշտոնյաներ էին, ուժային կառույցների ներկայացուցիչներ, օրենսդիր և գործադիր մարմնի անդամներ, իրենց ամենաժամանակակից ավտոմեքենաներով գլխիկոր հայտնվել էին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքում:
Մայիսի 6-ին, հերթական անգամ մի խումբ «ոսկե երիտասարդներ իրենց երկաթյա նժույգներով» հանգրվանել էին Երևանի «փոսի գաիում»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+