4234 դիտում
09:56 16-05-2017
Հայաստանը մտավ վտանգավոր շրջափուլ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Կիրակի օրը կայացած Երևանի ավագանու ընտրություններով, ըստ էության, ավարտվեց մի կարևորագույն քաղաքական ցիկլ, որը կանխորոշելու է առաջիկա տարիներին, առաջին հերթին՝ 2018 թվականին, տեղի ունենալիք փոփոխությունները:
Առաջիկա չորս տարիներին Հայաստանում այլևս համապետական ընտրություններ տեղի չեն ունենալու: Դա, իհարկե, ամենևին չի նշանակում, թե ընտրությունների հիմնական նպատակը՝ իշխանության համար պայքարը, դադարելու է լինել քաղաքական կյանքի շարժիչ ուժը: Ճիշտ հակառակը, առաջիկա մեկ տարվա ընթացքում այն ավելի սրվելու է: Առանձնահատկությունը, սակայն, այն է, որ գոնե այս պահին տեսանելի իրողությունների պայմաններում, առաջիկա մեկ տարում իշխանության համար պայքարն ընթանալու է գործող իշխանական համակարգի ներսում՝ այդ համակարգի մի քանի թևերի, շերտերի ու բևեռների միջև: Այդ բևեռներից մեկն էլ, ի դեպ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով վերընտրվեց իր պաշտոնում: Խոսքը Տարոն Մարգարյանի՝ իշխանության համար պայքարում առանձին հանդես գալու մասին չէ, այլ՝ այդ պայքարի բևեռներից որևէ մեկին նրա աջակցության: Ի վերջո, նա գրեթե առաջնային մանդատ ունեցող երկրորդ ազդեցիկ պաշտոնյան է՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանից հետո, ում էլ, ամենայն հավանականությամբ, կաջակցի Տարոն Մարգարյանը ներիշխանական պայքարում:
Ինչ վերաբերում է մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներին, ապա դրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի վիտրաժային ժողովրդավարությամբ փաթեթավորված միահեծան համակարգ: Երևանի ավագանու ընտրությունները խորհրդարանական ընտրությունների օրգանական շարունակությունն էին, որոնցով էլ ավելի ամրապնդվեց Հանրապետական կուսակցության միահեծան իշխանությունը՝ արդեն նաև մայրաքաղաքի մասշտաբով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5520 դիտում
10:30 20-03-2018
Պուտինը Ռուսաստանը վտանգավոր փակուղի է մտցնելու, որը չափազանց վտանգավոր է. «168 ժամ»
754 դիտում
09:54 10-06-2020
Հայաստանը քաղաքական նոր շրջափուլ է թևակոխել․ Փաշինյանի ուղերձներն այլ են․ «Փաստ»
Այս բաժնից
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1996 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1795 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ