754 դիտում
09:54 10-06-2020
Հայաստանը քաղաքական նոր շրջափուլ է թևակոխել․ Փաշինյանի ուղերձներն այլ են․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Հայաստանը քաղաքական զարգացումների նոր շրջափուլ է թևակոխում։ Կորոնավիրուսի համավարակը քաղաքական դաշտում էական փոփոխություններ է մտցրել։
Եթե իշխանություններին մի քանի ամիս առաջ թվում էր, թե իրենք վայելում են ժողովրդի մեծամասնության վստահությունը և ամուր նստած են իրենց աթոռներին (չնայած, Փաշինյանը հիմա էլ ուզում է ցույց տալ, թե իբր այդպես է), ապա ներկայումս հանրային տրամադրություններում փոփոխություններ են տեղի ունենում։
Այս իրողության պատճառն այն է, որ իշխանությունները ժամանակին պատշաճ քայլեր չձեռնարկեցին համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Եվ քաղաքական օրինաչափությունների տեսանկյունից տրամաբանական պետք է համարել, որ իշխանությունների ձախողումների ֆոնին ընդդիմադիր ուժերի ակտիվացում է նկատվում։ Տարբեր շրջանակների կողմից նաև հրաժարականների պահանջներ են հնչում՝ ընդհուպ մինչև վարչապետի հրաժարական։ Սրանք քաղաքական դաշտի համար շատ կարևոր իրողություններ են, որոնք ահազանգում են այն մասին, որ իշխող քաղաքական ուժը վարչապետի գլխավորությամբ շատ լուրջ թերացումներ ունի։
Եվ այստեղ խնդիրը վերաբերում է ոչ միայն երկրի առողջապահական ոլորտին, հիվանդության վիճակագրությանն ու արձանագրված մահվան դեպքերին, այլև սոցիալ-տնտեսական ասպեկտին, քանի որ տնտեսական ճգնաժամը դեռևս երկար ժամանակ իրեն զգալ է տալու։
Ահա և սրանով է պայմանավորված, որ Փաշինյանը այդքան արագ «ապաքինվեց» կորոնավիրուսից (մեկուսացման մեկ շաբաթում), ու հայտարարեց, որ վերադառնում է առօրյա աշխատանքային ռեժիմի։ Եվ տպավորություն էր, թե Փաշինյանը աշխատանքի վերադառնալուց հետո պետք է հայտարարի հանրության լայն զանգվածների համախմբման և կորոնավիրուսի դեմ ավելի հուժկու պայքարի սկզբնավորման մասին, սակայն վերջինիս ուղերձներն այլ էին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1531 դիտում
21:59 24-07-2022
Աշխարհաքաղաքական զարգացումները թևակոխել են հարափոփոխ և հստակ ուղեծիր չունեցող շրջափուլ. Գևորգ Դանիելյան
1988 դիտում
19:34 31-05-2014
ՀՀԿ ԵԿ հավաքում քննարկվեցին ՀՀԿ 15-րդ համագումարի ուղերձներն ու կառավարության ծրագրին ԵԿ հնարավոր աջակցությունը
4231 դիտում
09:56 16-05-2017
Հայաստանը մտավ վտանգավոր շրջափուլ. «168 ժամ»
Այս բաժնից
1399 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1987 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1783 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ