2477 դիտում
16:14 16-05-2017
Տարոն Մարգարյան. «Պետք է աշխատենք կրկնապատիկ եռանդով, նույնիսկ արտակարգ ռեժիմով»
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներին:
«Նախ և առաջ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին մեր ծրագրին: Սա իսկապես պարտավորեցնող է ու ակնկալում եմ, որ այսուհետ բոլորս միասին պետք է աշխատենք կրկնապատիկ եռանդով, նույնիսկ արտակարգ ռեժիմով, որպեսզի արդարացնենք մեր համաքաղաքացիների վստահությունը: Քաղաքացիներից ստացել ենք բազմաթիվ նոր առաջարկներ, մենք պետք է դրանք բազմակողմանի քննարկենք, անհրաժեշտության դեպքում դրանք դարձնենք ծրագրային առաջնահերթություններ ու, կյանքի կոչելով, ապահովենք Երևանի շարունակական զարգացումը:
Համոզվա՛ծ եմ, որ մեր թիմը կարո՛ղ է արդարացնել մեր համաքաղաքացիների սպասելիքները՝ ամբողջությամբ իրականացնելով բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք մեր համաքաղաքացիներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1170 դիտում
17:48 25-01-2016
«Աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ և, ըստ էության, չընդհատվող ռեժիմով». Տարոն Մարգարյան
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
844 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում