Վոլգոգրադում բնակելի տան պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի
Բնակելի տան պայթյունի հետևանքով Վոլգոգրադում երեք մարդ է մահացել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ տեղական ժամանակով 13:06-ին պայթյուն էր եղել Վոլգոգրադում: Վերանորոգման աշխատանքների ժամանակ պայթել էր գազի խողովակը: Երկու մարդ տեղում մահացել էր, 8-ը` վիրավորվել: