Մոսկվան կոչ է արել Վաշինգտոնին երկխոսություն ծավալել կիբերհանցագործության դեմ պայրաի համար
ԱՄՆ-ի և ՌԴ-ի փորձագետները պետք է անհապաղ երկխոսություն սկսեն կիբերհանցագործությունների դեմ պայքարում համագործակցելու համար։ Այդ մասին Ria Novosti-ն հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Կրուտսկիխը։
Նրա խոսքով՝ վերջին մասշտաբային վիրուսային հարձակումը, որը կարելի է անվանել նույնիսկ կիբերահաբեկչություն, ցույց տվեց, որ անհրաժեշտ է միավորել ռուս-ամերիկյան ուժերը այդ հարցում։
«Ավելի լավ կլիներ, որպեզի ԿՎՀ-ն կենտրոնանար վերջին հաքերային հարձակումների վրա, որոնք տարածվել է ավելի քան 150 երկրներում, քան փնտրեր սև կատվին այնտեղ, որտեղ այն չկա»,-հավելել է փորձագետը՝ ակնարկելով ԿՀՎ-ի շարունակվող պնդումներն այն մասին, որ ռուսական իշխանությունները փորձել են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքի վրա ազդել։