Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է կրճատել ՌԴ-ում իր դիվանագետների թիվը
Ռուսական իշխանություններն առաջարկել են ամերիկյան ղեկավարությանը մինչև սեպտեմբեր կրճատել Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի վարչությունը։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ռուսական կողմն առաջարկել է կրճատել դեսպանատան ու հյուպատոսությունների 455 աշխատակիցների։ Նույն չափով ռուս դիվանագետներ էլ այս պահին ԱՄՆ-ում գտնվում են ԱՄՆ-ում։
Բացի այդ, ամերիկյան կողմը օգոստոսի 1-ից չի կարողանա օգտագործել Մոսկվայի Դորոժնի փողոցում գտնվող ամառանոցից, որից ավելի վաղ օգտվում էր։ Ռուսական իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանը իրեն է թողնում ԱՄՆ-ի շահերը վնասող այլ իրավունքներ՝ ևս։
Որոշումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո։ Կրեմլը նոր պատժաջոցները որակել է «շանտաժ՝ ուղղված Ռուսաստանի հետ արտասահմանյան գործընկերների փոխգործակցության սահմանափակմանը, որն իր մեջ կրում է նաև այլ երկրների բիզնեսին հասցեագրված վտանգ»։
Հիշեցնենք, որ Սենատը նախօրեին ընդունեց Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ով, սակայն, վետոյի իրավունք ունի։
Նոր փաթեթը կարող է դառնալ 2014 թվականից մինչ այսօր ամենածավալունը՝ իր մասշտաբով, այն հիմնականում շոշափելու է ռուսական էներգետիկ սեկտորը։