27482 դիտում
12:30 17-05-2017
Արտակարգ դեպք Վանաձորում. Տանձուտ գետում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան 50 շենքի մոտով անցնող Տանձուտ գետում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանոթյան Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Վանաձորի շտապօգնության բրիգադը։
Այս պահին ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանել նաև Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, ովքեր գետի մեջտեղից ճոպանների միջոցով փորձելու են դուրս բերել տղամարդու դին։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ ժամանել է քննչական խումբը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին գետից հանելուց հետո պետք է զննի դատական բժիշկը, ինչից հետո պարզ կլինեն մահվան հանգամանքները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
***
[color=#EF2929] Քիչ առաջ հրշեջ-փրկարարները գետից դուրս բերեցին տղամարդու դին: Նրա գրպանում հայտնաբերվեց Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի թիվ 147/2 շենքի բնակիչ, 79-ամյա Զավեն Խաչիկի Գալստյանի անվամբ անձնագիր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է , որ ջրահեղձ եղած քաղաքացին հենց ինքն է:[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+