3406 դիտում
20:20 17-05-2017
Նոր գույք՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համար. ցուցադրությանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարարը և ՌԴ դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 17-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն այցելեցին Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն՝ ծանոթանալու Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրված փրկարարական գույքի և սարքավորումների առաջին 3 խմբաքանակներին: Նախարարն ու դեսպանը շրջեցին կենտրոնի տարածքում՝ ծանոթանալով վերջինիս հագեցվածությանն ու հնարավորություններին:
Գույքը նախատեսված է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության վերազինման և կարողությունների բարձրացման համար: Նշենք, որ այն տրամադրվում է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը միակն է տարածաշրջանում և նախատեսված է նաև այլ երկրներում փրկարարական աշխատանքների կատարման համար:
Համագործակցության շրջանակներում տրամադրված գույքը ներառում է փրկարարական գործիքների լրակազմ, ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ, հիդրավլիկ փրկարարական գործիքների հավաքածուներ, տարբեր հզորությամբ հոսանքի գեներատորներ, որոնք նախատեսված են վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար: Կան նաև հատուկ սարքավորումներ՝ մոտոպոմպեր, նախատեսված ջրահեռացման աշխատանքներ կատարելու համար:
Ի. Վոլինկինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս համագործակցությունը երկու դաշնակից երկրների միջև ձևավորված համագործակցության մի մասին է միայն: Ըստ նրա՝ այս սարքավորումները շատ կարևոր և անհրաժեշտ են, քանի որ դրանք թույլ կտան կենտրոնին աշխատել իր ողջ ներուժով և լուծել իր առջև դրված շատ խնդիրներ:
- Սա միայն սկիզբն է. 2017-18 թթ. ընթացքում կլինեն նորանոր սարքավորումներ և փրկարարական տեխնիկա: Այս գույքը կծառայի, ինչպես Հայաստանին, այնպես էլ կունենա տարածաշրջանային նշանակություն, - եզրափակեց Ի. Վոլինկինը:
Հայ-ռուսական կենտրոնին տրամադրվող գույքը կծառայի Հայաստանում, ՌԴ-ում և հնարավոր է նաև երրորդ երկրում ծագած արտակարգ դեպքերին արձագանքելու համար: Այն նախատեսված է նաև ոլորտում Հայաստանի կարողությունները հզորացնելու համար:
Սարքավորումների և տեխնիկայի մի մասը կշահագործվի ՓԾ տարբեր ստորաբաժանումների կողմից: Դրանք կներառեն նաև կենսապահովման համար նախատեսված զանազան պարագաներ՝ ինչպես օրինակ՝ փրկարարական վրաններ՝ նախատեսված դեպքի վայրում թե՛ անձնակազմի, և թե՛ տուժածների կարիքները բավարարելու համար:
Հայաստանին տրամադրվող գույքի մյուս խմբաքանակն այստեղ կլինի մինչև առաջիկա շաբաթը: Ցանկը կներառի ամենատարբեր փրկարարական, ջրափրկարարական գործիքներ, ինչպես նաև՝ հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
2190 դիտում
16:53 18-03-2016
Նախագահը ներկա է գտնվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3051 դիտում
17:14 06-07-2017
Ընդլայնվում են Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի արձագանքման տարածաշրջանային հնարավորությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար