211652_close_icon
views-count3051 դիտում article-date 17:14 06-07-2017

Ընդլայնվում են Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի արձագանքման տարածաշրջանային հնարավորությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Օ. Բաժենովի գլխավորած պատվիրակությանը և Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վ. Կուվշինովին: Ողջունելով հյուրերին ԱԻ նախարարը նախանշեց այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պետք է կառուցվի հայ-ռուսական փրկարարական համագործակցությունը՝ որպես հենք ունենալով Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը: Քննարկվեցին փրկարարական ուժերի վերապատրաստման, փորձի և փորձագետների փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև մասնագետների ուսուցումը տեղում և հեռահար մեթոդով՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներգրավմամբ: Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վ. Կուվշինովը հնարավոր համարեց նաև հայկական կողմին օժանդակել հրշեջ-փրկարարական տեխնիկայի արդիականացման գործընթացում: Կողմերը քննարկեցին Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի արձագանքման ծավալների ընդլայնման հնարավորությունները և Կենտրոնի Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածության հիմնահարցերը: Լինելով միակը տարածաշրջանում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը հնարավորություն կտա աղետներին հումանիտար արձագանքումն իրականացնել միջտարածաշրջանային մակարդակով: Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ծանոթացան վերջինիս տեխնիկական հագեցվածությանն ու գործառույթներին: Նշենք, որ այսօր Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում կայացավ կենտրոնի ղեկավարման բարձրագույն մարմնի՝ առաջին նիստը, որի ընթացքում կողմերը ստորագրեցին 3 արձանագրություն հետևյալ հարցերի վերաբերյալ. • ՀՌՄԱԿ-ի և կենտրոնի շտաբի ղեկավարման համակարգի փոփոխության վավերացում • 2017 թ. հիմնական միջոցառումների հստակեցում • 2017, 2018-20 թթ. ՌԴ կողմից փրկարարական գույքի տրամադրում • ՀՀ ԱԻ նախարարության կադրերի վերապատրաստում և որակավորման բարձրացում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր