Ուշագրավ մանրամասներ՝ ԲՀԿ երեկվա նիստից. Ծառուկյանը նորից դիմում գրել է տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստից ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Ինչպես հայտնի է՝ այդ նիստին ներկա են եղել նորընտիր պատգամավորները, այդ թվում՝ ժամանակին ինքնաբացարկի դիմում գրած, բայց ԿԸՀ-ում այդ դիմումից հրաժարված յոթ հոգին, բացի «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանից, որ հետընտրական սկանդալից հետո լքել է Հայաստանը:
Նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր դեմ ըմբոստացած պատգամավորներին ասել է, որ նրանք, այնուամենայնիվ, պատգամավորական լիազորությունները վայր դնելու դիմումները պետք է այսօր ներկայացնեն, բայց ոչ թե ԱԺ նախագահին, այլ անձամբ իրեն, և այդ դիմումների հետագա ընթացքն ինքն է որոշելու: Ասել է, թե իր հետ պայմանավորվածություն ձեռք բերած, սակայն այդ պայմանավորվածության դեմ ըմբոստացածներին Ծառուկյանը շարունակում է պահել անորոշության մեջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]