211652_close_icon
views-count4049 դիտում article-date 17:06 18-05-2017

Չինաստանի և Վրաստանի առևտրաշրջանառությունը կհասնի 1 միլիարդ դոլարի. Գենադի Արվելաձե

«Չինական կողմի հետ պայմանավորվել ենք, որ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կհասնի մինչև 1 միլիարդ դոլարի»,- հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն, ով աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն: Արվելաձեն ներկա է եղել նաև առաջին փոխվարչապետ Դիմիտրի Քումսիշվիլիի և Չինաստանի փոխվարչապետ Վանգ Յանգի հանդիպմանը: Նախարարի տեղակալի հայտարարությամբ՝ կողմերը պայմանավորվել են, որ մայիսի 13-ին ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը կաջակցի Վրաստանի և Չինաստանի միջև առևտրի աճին: «Բանակցությունները երկու կողմերի ջանքերով ավարտվել են ռեկորդային կարճ ժամանակում՝ 7 ամսում: Կողմերը պայմանավորվել են համաձայնագիրը մինչև ընթացիկ տարվա ավարտը վավերացնելու համար»,- հայտարարել է Արվելաձեն:

Նմանատիպ նյութեր