8244 դիտում
21:12 18-05-2017
Երևանում հայ և ռուս մասնագետները քննարկվել են ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում ներդաշնակեցման խնդիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 18-ին, տեղի է ունեցել «ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործակցության հեռանկարները ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում» խորագիրը կրող կլոր սեղան-քննարկում։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի նախագահ Էմիլ Գրիգորյանը, ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, ՌԴ պետական հարգադրոշման պալատի նախագահ Ալեքսանդր Մարկինը, հարգադրոշման պալատի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Զամիշլյաևը, ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի Գլխավոր քարտուղար Վադիմ Սերովը, “Ювелирный дом Россия” կառույցի նախագահ Հրաչ Ավագյանը, ՌԴ պատրիարքի գլխավոր ոսկերիչը, ինչպես նաև երկու երկրների ոսկեգործության ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակն էր ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում այդ երկրներում արտադրված ոսկերչական արտադրանքի հարգադրոշմների փոխադարձ ճանաչման խնդրի, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործակցության ակտիվացման հարցերի քննարկումը:
Ողջունելով միջոցառման մանակիցներին` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը կարևորել է նման քննարկման կազմակերպումը, նշել, որ այն լավ հնարավորություն է ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում ոսկեգործության և թանկարժեք մետաղների բնագավառում իրականացվող քաղաքականության ներդաշնակեցման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների տեսակետներն ամբողջացնելու առումով և մաղթել արդյունավետ աշխատանք:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը նշել է, որ հանդիպման նպատակն է՝ քննարկել համագործակցության և փոխգործակցության այն բոլոր դաշտերը, որոնք նախատեսվում է ԵՏՄ տարածքում հայտարարի բերել մի համաձայնագրով, որը կոչվում է՝ Թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի շրջանառության առանձնահատկության մասին. «Դա նախագծման փուլում է, ԵԱՏՄ հանձնաժողովի հարթակում է քննարկվում, սակայն, որոշել ենք լսել նաև գործարարներին, հաշվի առնել նրանց կարծիքները։
Հետագայում այդ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու հարցում կունենանք նաև ոլորտի գործարար համայնքի կարծիքը»։ Նշելով, որ հիմնական խնդիրը հարգադրոշմների և հարգորոշման հարցն է ԵՏՄ տարածքում, Մկրտչյանն ավելացրել է, որ կլինի կարծիքների փոխանակում, կքննարկվեն նաև հարցեր կապված արտահանման, ներմուծման, փոխադարձ համագործակցության, տոլինգի ինչպես նաև Իրանի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը նշել է, որ միջոցառումը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կողմից տրված հանձնարարականի հիման վրա և ուղղված է Հայաստանի և Ռուսաստանի տնտեսության ամենակարևոր ոլորտներից մեկի` ոսկեգործության զարգացմանը: Նա նաև ավելացրել է, որ որ ռուսաստանյան շուկան ամենակարևորն է Հայաստանի համար, և ըստ նրա՝ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել Հայաստանից ապրանքների արտահանումն էլ ավելի խթանելու համար. «Դրոշմանիշերի փոխադարձ ճանաչելիությունն ավելի կարևոր է փոքր և միջին արտադրողների համար, քանի որ նրանք չունեն հնարավորություն և ֆինանսական միջոցներ սպասելու մինչև դրոշմանիշերի դրվելը։
ՌԴ պետական հարգադրոշման պալատի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Զամիշլյաևը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգացման հեռանկարները բավականին լայն են, այն ներուժը, որ ունի ոսկեգործության ոլորտը Հայաստանում և Ռուսաստանում շատ մեծ, իսկ փոխգործակցության հիմքերը և հնարավորությունները շատ շատ` սկսած արտադրությունից մինչև իրացում:
Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի և ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցչի նախաձեռնությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2160 դիտում
09:59 11-04-2014
Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը համալրվել է․ Ժողովուրդ
Այս բաժնից
562 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5572 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի