211652_close_icon
views-count37269 դիտում article-date 21:36 20-05-2017

Արտակարգ դեպք Դիլիջանի ոլորանում. Փրկարարները ձորակից դուրս են բերել 61-ամյա վարորդի Нива-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում 61-ամյա Գառնիկ Գասպարյանը Երևան-Դիլիջան ավտոճանապարհի՝ Դիլիջանի ոլորաններում, <<Հաղարծին>> ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս չբացահայտված հանգամանքներում իր վարած ВАЗ-2121 մակնիշի 708 UO 64 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր սահելով՝ հայտնվել հարակից ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրակարար ծառայության թիվ 63 հրշեջ- փրկարրական ջոկատը, քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր՝ 58-ամյա Կարինե Աբազյանին: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի շտապօգնության հերթապահ բժշկին վարորդն ու ուղևորը հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավուրությամբ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր