211652_close_icon
views-count101272 դիտում article-date 13:28 21-05-2017

Արտակարգ իրավիճակ ոստիկանության Մաշտոցի բաժնում. ժամանել են փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 10/1 հասցեում 1-ին և 2-րդ հարկերի միջնամասում գտնվող հենասյուները փլուզվել են և կա փլուզման լուրջ վտանգ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատովորեն ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝1 մարտական հաշվարկով և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը կարելի է համարել վթարային և վտանգավոր: Ամեն պահի հնարավոր է շենքը փլուզվի, քանի որ ներսում՝ գրեթե բոլոր հարկերում, կան մեծ ճաքեր, անգամ լայնությունը հասնում է 5-10 սմ-ի և միայն ներսում արված կոսմետիկ «վիրահատությունը» չի լուծում շենքի վտանգավորության աստիճանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը ծառայում է ոստիկանության Մաշտոցի բաժնին և մի ամբողջ ծառայություններ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական ծառայության, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը գտնվում է այս շենքում: Ֆոտոլրագրողը հայտնում նաև, որ Աջափնյակ վարչական շրջանում կան մեծ թվով պարապուրդի մատնված շենք-շինություններ ու եթե կառավարությունը բարի կամք դրսևորի, կարող է նմանատիպ մեկ շենք հատկացնի ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնին, ինչը հնարավորություն կտա ոստիկանության ծառայողներին ահը սրտներում չաշխատեն, իսկ շենքի փլուզման վտանգը ամեն վայրկյան կա: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ հետո նշված վայր է ժամանելու Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր