4111 դիտում
15:50 23-05-2017
Հարավային Կովկասում Թուրքիայի ակտիվությունը կապված թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետ. Ռուբեն Սաֆրաստյան
Տարածաշրջանային վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ Թուրքիան փորձում է իր քաղաքական ակտիվությունը մեծացնել Հարավային Կովկասում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Հունիսին և սեպտեմբերին տեղի կունենան Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի համատեղ զորավարժություններ: Այս եռակողմ ձևաչափը մտահոգություն է առաջացնում, որովհետև համագործակցությունը այս երեք երկրների միջև արդեն դուրս է եկել տնտեսական համագործակցությունից և հասել է քաղաքական, նույնիսկ ռազմական ոլորտներ»,- նշեց Սաֆրաստյանը:
Արևելագետը տարածաշրջանում Թուրքիայի ակտիվությունը կապում է նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետ: Նրա կարծիքով՝ Թուրքիան, ակտիվացնելով իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում, փորձում է իր արժեքը մեծացնել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին, արևելագետը նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսում են ավելի օբյեկտիվ գնահատել իրավիճակը: Մասնավորապես, մայիսի18-ի հայտարարության մեջ հստակ շեշտվում է, որ վերջին միջադեպի նախահարձակն Ադրբեջանն է եղել:
«Սա նոր միտում է, նոր երևույթ: Կարծում եմ՝ մեր դիվանագիտությունը ամեն ինչ պետք է անի, որ սա պահպանվի և ավելի խորանա»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Նմանատիպ նյութեր
5314 դիտում
19:45 12-06-2017
Քրդական նոր պետության առաջացումը երկար կտևի. Ռուբեն Սաֆրաստյան
1541 դիտում
13:36 30-07-2021
Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը ճանապարհ է դեպի Արցախի հիմնահարցի արդարացի լուծում. Ռուբեն Սաֆրաստյան
736 դիտում
12:16 31-01-2024
Ճապոնիայի կառավարությունը Ռուսաստանին մեղադրել է երկկողմ հարաբերությունների վատթարացման մեջ
Այս բաժնից
985 դիտում
21:58 16-11-2024
Վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ
1087 դիտում
21:37 16-11-2024
Իսրայելի նախագահը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել է մեկնել Բաքու
1126 դիտում
20:31 16-11-2024
Ինչ են քննարկել Պուտինը և Շոլցը․ Մոսկվան մանրամասներ է հայտնում հեռախոսազրույցից