13588 դիտում
09:30 24-05-2017
Տարոն Մարգարյանի աներորդին 2 ավտոտնակ է գնել և 1 մեքենա. եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ 6.1 մլն դրամ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, 2016 թվականին 1 միլիոն 600 հազար դրամով երկու ավտոտնակ է գնել: Այս մասին armtimes.com-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից:
Ռոբերտ Սարգսյանի նախորդ տարվա հայտարարագրում նշված է նաև, որ վերջինս 5 հազար ԱՄՆ դոլարով Mercedes-Benz VIANO տեսակի ավտոմեքենա է գնել: Նույն տարում Ռոբերտ Սարգսյանը վաճառել է իրեն պատկանող VAZ 2121 ավտոմեքենան կրկին 5 հազար ԱՄՆ դոլարով:
2016 թվականի դրությամբ նա ունեցել է 6 միլիոն 100 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում նույնությամբ պահպանվել է: Ռոբերտ Սարգսյանի եկամուտը նախորդ տարի կազմել է 6.1 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Պատգամավորի նախորդ տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունից էլ պարզ է դառնում, որ նա որպես անշարժ գույք ունի՝ բազմաբնակարան շենքերում՝ 6 բնակարան, 1 առանձնատուն, 4 հողամաս: 2012 թվականին նա ունեցել է 3 ավտոմեքենա՝ 1 Audi A4, 1 Mitsubishi Pajero և 1 VAZ 2121 տեսակի ավտոմեքենա, իսկ 2014 թվականին նա 35 հազար ԱՄՆ դոլարով գնել է Mercedes-Benz G500 տեսակի մեքենա»:
[b]մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
18918 դիտում
11:11 16-11-2016
Տարոն Մարգարյանի աներորդին 6 տուն ունի, 4 ավտոմեքենա. «Հայկական ժամանակ»
20355 դիտում
11:23 08-04-2017
Դերժավայի Արկադը 423 միլիոն դրամի նվեր է ստացել, 20 մլն դրամով Lexus LX մեքենա գնել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը