211652_close_icon

ՆԱՏՕ-ն կարող է ներգրավվել սիրիական պատերազմում. հարցը կբարձրացվի գագաթնաժողովում

views-count1886 դիտում article-date 16:34 24-05-2017
Մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկվելու է Սիրիայում միջազգային կոալիցիոն ուժերին դաշինքի միանալու հավանականության հարցը։ Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը։ «Քննարկելու ենք, թե պե՞տք է, արդյոք, որ ՆԱՏՕ-ն դառնա կոալիցիայի անդամ»,-ասել է նա։ Գագաթնաժողովն ավելի շուտ նախապատրաստական բնույթ է կրելու։ Հիմնական նիստը կկայանա այս տարվա հուլիս ամսին։ Այդ իսկ պատճառով նախատեսված չէ դաշինքի գործընկեր պետությունների մասնակցությունը, այլ միայն անդամ պետությունների։

Նմանատիպ նյութեր