211652_close_icon
views-count4278 դիտում article-date 17:38 24-05-2017

«Չելսին» չեղարկեց չեմպիոնական շքերթը՝ Մանչեսթերում ահաբեկչության պատճառով

«Չելսին» որոշում է կայացրել Լոնդոնում չանցկացնել չեմպիոնական շքերթը: Ակումբը [url=http://www.chelseafc.com/news/latest-news/2017/05/chelsea-statement.html]չեղարկել է[/url] շքերթը Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: «Չելսին» խորհրդակցել է ոստիկանության հետ և որոշել լրացուցիչ վտանգի չենթարկել շքերթին ներկա լինելու ցանկություն ունեցող երկրպագուներին: Լոնդոնցիները նաև հայտարարել են, որ թիմը Անգլիայի Գավաթի եզրափակիչ խաղին դուրս կգա սգո թևկապներով: Բացի այդ, «Չելսին» ֆինանսական աջակցություն կցուցաբերի ահաբեկչության զոհերի հարազատներին ու տուժածներին: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Արենայում» ամերիկացի երգչուի Արիանա Գրանդեի համերգից հետո տեղի ունեցած պայթյունից զոհվել է 22 մարդ, 59-ը՝ վնասվածք ստացել:

Նմանատիպ նյութեր