211652_close_icon
views-count3912 դիտում article-date 19:50 24-05-2017

Սպիտակ տան նախկին լուսանկարիչ Պիտ Սոուզան լուսանկար է հրապարակել

Սպիտակ տան լուսանկարիչ Պիտ Սոուզան, ով արել է Օբամաների 2 մլնից ավել նկարներ, հրապարակել է Բարաք Օբամայի և կնոջ լուսանկարը, որտեղ զույգը իրար ձեռք է բռնել: Լուսանկարիչը դա արել է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները տարածեցին, որ Դոնալդ Թրամփի կինը հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը` պաշտոնական ընդունելության ժամանակ: Ինչպես հայտնում է Газета-ն` Սոուզանի լուսանկարը, որն ուներ «Բռնել ձեռքը» գրառումը, սոցցանցերում հավաքել է ավելի քան 200 հազար «like»: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, հերթական անգամ անհարմար վիճակի մեջ էր գցել ամուսնուն՝ հրաժարվելվ բռնել նրա ձեռքը պաշտոնական ընդունելության ժամանակ։ Դա տեղի էր ունեցել Հռոմ ժամանելիս։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է Մելանյան նախագահական օդանավից դուրս գալու ժամանակ հետ մղում ամուսնու ձեռքը և սկսում մազերը հարդարել։

Նմանատիպ նյութեր