44675 դիտում
10:21 25-05-2017
Գեղարքունիքի մարզպետի հավանական թեկնածուն քիչ առաջ այցելեց ՀՀ կառավարություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ ՀՀ կառավարություն այցելեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Կարեն Բոթոյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով Կ. Բոթոյանը նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունները հաստատեց նաև Կ. Բոթոյանը և հայտնեց, որ ինքը պատրաստ է որպես Գեղարքունիքի մարզպետ աշխատելու` ի բարօրություն մարզի բնակչության:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորության թեկնածուների մեջ էր նաև Կ. Բոթոյանը, ով համարվում էր ֆավորիտ և ի տարբերություն շատ կուսակցությունների ու նրանց անդամների հնչեցրած ամպագոռգոռ հայտարարությունների՝ նա բարձր ձայներ հավաքեց, ինչը հուշում է այն մասին, որ Գեղարքունիքի մարզում Կ. Բոթոյանը ոչ միայն ճանաչված, այլև սիրված անձնավորություն է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2004 դիտում
08:53 30-05-2014
Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուն․ Ժողովուրդ
27753 դիտում
18:42 27-01-2016
Ո՞վ է ՄԻՊ պաշտոնի 26-ամյա հավանական թեկնածուն եւ հայտնի հաղորդավարուհիներից ո՞ւմ ամուսինն է
1478 դիտում
09:43 01-03-2016
ԱԳՆ-ն ևս մեկ փոխնախարար կունենա. հավանական թեկնածուն Կարեն Ճշմարիտյանն է. «Իրատես de facto»