9734 դիտում
16:12 25-05-2017
Երեխաները մեղավոր չեն, որ իրենք ծնվել են մի տեղ, որտեղ 8 աշակերտ կա. Լևոն Մկրտչյան
«Մենք ունենք մարող դպրոց, օրինակ՝ Կոնդի դպրոցը, որն ավանդույթ ունեցող դպրոց է, բայց մի քանի տասնյակ աշակերտ ունի: Այդ դպրոցի ճակատագիրն իրոք դժվար է որոշել»,- ասաց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով դպրոցների օպտիմալացման խնդրին:
Նա ընդգծեց, որ օպտիմալացման ծրագիրը վերաբերում է քաղաքային դպրոցներին:
«Դեռ գյուղական դպրոցներին չենք հասել: Եթե գա, հասնի այդ պահը, մենք կդնենք սկզբունքներ: Առաջինը՝ ամեն ինչ պետք է ունենա որակի հիմնավորում: Տեսեք, եթե դպրոցն ունի 7 աշակերտ ընդամենը, և 1 կամ 2 կմ հեռավորության վրա կա մեկ այլ դպրոց, որտեղ կա 60 աշակերտ, ապա այդ 7 աշակերտով դպրոցն իսկապես դժվար է պահել, որովհետև մենք չենք կարողանա այդ 7 աշակերտին որակով ապահովել»,- պարզաբանեց Լևոն Մկրտչյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ եթե կա բնակավայր, ուրեմն այդ բնակավայրը պիտի ունենա պայմաններ, որի մեջ մտնում է նաև դպրոցը:
«Հիմա ինչպե՞ս անենք, որ այդ տեղում որակ ապահովենք, այ դա խնդիր է: Դրա համար զարկ ենք տալիս հեռավար կրթությանը, էլեկտրոնային կրթությանը, մենթոր դպրոցներին: Այդ երեխաները մեղավոր չեն, որ իրենք ծնվել են մի տեղ, որտեղ 8 աշակերտ կա: Իրենց համար պետք է նույն պայմաններն ապահովենք, ինչ մյուսներին»,- հայտարարեց կրթության նախարարի պաշտոնակատարը:
Նմանատիպ նյութեր
700 դիտում
10:35 19-05-2022
Էդ մանդատն իրենք մեզ չեն տվել. իրենք են բացակա իրական քաղաքական գործընթացից. Հայկ Մամիջանյան. News.am
Այս բաժնից
976 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»